Էնիգմայի ամենաառաջին սինգլը Sadeness part one վերնագրով թողարկվեց առանց աղմկահարույց իրադարձությունների և գրեթե առանց գովազդի: Նույնիսկ ձայնասկավառակի շապիկի վրա գրված չէր որևէ իրական երաժշտի անուն, բացի Դեյվիդ Ֆայրսթեյնից /David Fairstein/:


Բանն այն է, որ Էնիգմա նախագիծը ի սկզբանե Մայքլ Կրետուի կողմից նախատեսվել էր որպես խորհրդավոր ինչ-որ երևույթ: Ընդ որում' ունկնդիրը չպետք է ճանաչեր կատարողներին, այլ պետք էր պարզապես լսել երաժշտությունը: