Բնականաբար նման բան սպասելի էր, քանի որ մենք միշտ պետք է հիշենք, աշխարհը ունի հետաքրքրություն տարածաշրջանում: Ինչպես հիշում ենք ֆրանսիայի նախագահ Օլանդը վերջերս տարածաշրջանում էր: Օլանդի այցը տարածաշրջան առաջին հերթին պայմանավորված է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով, որպես համանախագահ երկիր՝ դոմինանտություն ստանձնելու համար: Փարիզուզ Ալիևի հետ հանդիպման Օլանդի առաջարկին Սերժ Սարգսյանը համաձայնվել է: Բայց տեսեք, Ալիևը ասել է ՝ եթե քննարկումը կլինի ադրբեջանանպաստ, ապա կհամաձայնվեն: Այսինքն աշխարհի հետաքրքրությունը դեպի Ադրբեջան այնքան է մեծացել, որ նա կարողանում է իր կամքը թելադրել և բոլորը պատրաստ են տանել ադրբեջանական քմահաճույքները:


Հասկանալի է , որ այս հարցի կարգավորման համար բոլորն են շահագրգիռ, սակայն անհանգստացնում է այն, որ աշխարհի հետաքրքրությունը դեպի Ադրբեջան այնքան կմեծանա, որ հարցի կարգավորման ձևը կլինի ի նպաստ ադրբեջանական կողմի: Ադրբեջանը ունի նավթ և ունի հարց, որի լուծումը ձգձգվում է.. ենթադրություններ չանենք, ուղղակի սպասենք...

 

 


Խաչատրյան Ժոռա