«Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Հայաստանում շարունակում է իր նախաձեռնած «ակումբային» աշխատանքը: "Հայկական ժամանակ" թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գրիբոյեդովականները Երևանի սրտում հավաքվել են հանդիպել են ԵվՐԱզԷՍ-ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինի հետ: Ակումբի հերթական երեկոն տեղի է ունեցել հուլիսի 8-ին «Երևան պլազա» հյուրանոցի «Պանորամա» ռեստորանում՝ ակումբի գրեթե բոլոր անդամների մասնակցությամբ և Կիսելյովի գլխավորությամբ:

 

 

Արթուր Սաֆարյան