Եվրամիության ինը երկրներ պատրաստ են արգելափակել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու փորձերը հուլիսի 16-ի վեհաժողովում:
Ընդ որում' այդ երկրների շարքում են ԵՄ <<հնաբնակները>>' Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:
Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների կիառման կողմնակիցներն Արևելյան եվրոպայի երկրներն են, որոնք ոչ վաղ անցյալում իրենց <<մաշկի վրա>> զգացել են ռուսական կայսերականության հարվածները, հիմա էլ' ուկրաինական ճգնաժամի ֆոնին, վախենում են դրա կրկնությունից:
<<Հնարաբնակներն>> ավելի տեսական են վերաբերվում ռուսական սպառնալիքին' փորձելով նաև բալանսավորված քաղաքականության շնորհիվ նվազեցնել կախումն ԱՄՆ-ից:
Կա մեկ այլ գործոն ևս:
Ակնհայտ է, որ ուկրաինական ճգնաժամը չի կարող հաղթահարվել առանց Ռուսաստանի մասնակցության: Այս համատեքստում' մի քիչ դժվար է կանխատեսելը, թե նոր պատժամիջոցների կիրառումն ինչպիսի ազդեցություն կունենա Ռուսաստանի առանց այն էլ անկանխատեսելի վարքագծի վրա:
Մի բան փաստ է' ռուսական գործոնը խաթարում է եվրոպական միասնականությունը...

 

Սուրեն Սուրենյանց