Այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակը,ինչպես նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեցին,որ մոտ 60 կմ. Արցախի (Քարվաճառի շրջան) տարածքի խորքերը ներթափանցած թուրք շիաների դիվերսիոն խումբը վնասազերծվել է.կան գերեվարվածՆԵՐ(մեկին են մերոնք ցույց տվել) և սպանվածներ:Պաշտոնական Բաքուն լիովին հերքելով դիվերսիոն խմբի մասին լուրերը միևնույն ժամանակ "պահանջում " է ողջ մնացած դիվերսանտներին Ժնևյան կոնվենցիայի համաձայն դիտել որպես ռազմագերիներ...Հաշվի առնելով մեր շատ ՄԱՐԴԱՍԵՐ լինելը հուսով եմ,որ մեր իշխանությունները այդ բանը չեն անի և նորից չեն հայտնվի ծիծաղելի և նվաստացուցիչ վիճակում:

 

Հաշվի չեն առնի նաև տարբեր տրամաչափի արտասահմանյան "խնդրողների" հորջորջները:Մենք երբեք չպետք է մոռանանք 2004 թ.հունվարը,երբ "ռամիլ սաֆարովի" նման ճիվաղը սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:Չպետք է մոռանանք 2010 թ.հունիսի 19,երբ կոյունլուների ևս մեկ արարած "մուբարիզ իբրահիմով"անվամբ Մարտակերտի ուղղությամբ կազմակերպված դիվերսիայի ժամանակ սպանեց չորս հայ զինծառայողի...Նույն թվականի աշնանը,տուրք տալով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խնդրանքին մերոնք ազերի կոչվողներին տվեցին դրանց "ազգային հերոս " հռչակվածի դին,որ տանեն թաղեն:

 

Ըստ իս դա շատ սխալ որոշում էր:Ազերիները դա չհասկացան որպես մարդկային քայլ,այլ ընդունեցին որպես թուլություն...և դրան ի պատասխան 2012 թ. օգոստոսի 31 Բուդապեշտի բանտից Բաքվի "բանտ" ուղարկված հունգարական ճիվաղին ԱԶԱՏԵՑԻՆ պատիժը կրելուց և պարգևատրեցին ԱՄԵՆ ԻՆՉՈՎ,որպեսզի աճող սերունդը ևս ձգտի հայ սպանել և դառնալ "ազգային հերոս սաֆարովների և մուբարիզների նման":Իսկ մենք այդ ընթացքում գերեվարված քուրք շիաներին հանձնում էին Կարմիր Խաչին,որը շատ օպերատիվորեն վերջիններիս վերահանձնում էր Բաքվին կամ երրորդ երկիր ուղարկում:Իսկ մեր գերիներին ազր-թուրքերը շարունակում էին տանջել,ստորացնել,սպանել(օրինակ՝տավուշցի հովիվ) կամ առուծախի առարկա դարձնել(օրինակ՝Հ.Ինջիղուլյան)...

 

 

Վերջին դեպքը՝Մամիկոն Խոջոյանն էր՝77 ամյա մի ծերունի,որը գերեվարվել էր "հարևանների" կողմից այս տարվա հունվարի 28...սակայն չդիմանալով ծեծերին ու բենզին "սրսկելու" հետևանքներին,շատ շուտով՝գերեվարությունից ազատվելուց հետո,մայիսի 28 մահացավ Երևանի հիվանդանոցներից մեկում:
Հուսով եմ ՀՀ իշխանությունները այս ամենից դասեր կքաղեն և շատ խիստ կպատժեն թուրք շիաների դիվերսիոն խմբի ողջ մնացած անդամներին,իսկ "սատկածների" դիակները հետ չեն վերադարձնի..ինչպես նաև կպատժեն նրանց,ում կոպիտ և հանցավոր սխալների պատճառով դրանք այսքան խորը ներթափանցել էին Արցախի(ասում են,որ նույնիսկ Վարդենիս են հասել) տարածք:

 


Հ.Գ.Մենք պետք է ընդօրինակենք Իսրայելին,որը ՀՐԵԱՅԻ վրա ձեռք բարձրացնողին ՈՉՆՉԱՑՆՈՒՄ է առանց բեմադրված դատ ու դատաստանի աշխարհի բոլոր մասերում՝հաշվի չառնելով որևէ մեկի "թանկագին "կարծիքը...

 

 

Գագիկ Համբարյան