Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ ԱՀ քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ: Նրանք խնդրել են հնարավորություն ընձեռեն, որպեսզի գերին կարողանա կապ հաստատել բարեկամների հետ:


Ադրբեջանը կամ աշխարհին է հիմարի տեղ դրել, կամ իրեք չեն հասկանում ինչ են ուզում այս աշխարհից: Նախ, մինչև այս հայտարարությունը, հայտարարեցին, որ գերի ընկածը՝ Քարվաճառի շրջան ներխուժածներից մեկն է: Նրանք ըստ երևույթին մտածում էին սկզբում տարածեն հայտարարությունը, որ ադրբեջանցի է ներխուժել ՀՀ տարածք, հետո մի լավ մտածեցին, որ ավելի լավ կլինի դիմենք Կարմիր Խաչ: Կարծում եմ, երբ մերժում կստանանան Կարմիր Խաչի կողմից, կդիմեն Երեխաների պաշտպանության կոմիտե


Այն ժամանակ, եր մեր գյուղացուն նկարել և հրապարակել էին՝ իբր թե այդ ծերուկը մեր կողմից իրականացվող դիվերսիայի հրամանատարն էր, այդ ժամանակ ոչ մի կառույց չհավատաց, որ դա մի ծեր գյուղացի է պարզապես:
Ինչևիցե Կարմիր Խաչը նրանց չի օգնի և ցանակացած մարդ ով կխախտի սահմանը, լինի դա դիվերսանտ թե էմիգրանտ, պետք է պարժվի խստագույնս...

 

 

Խաչատրյան Ժոռա