<<Ժամանակին>> տված զրույցում <<Միջազգային եվրասիական շարժման>> լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական <<Գրիբոյեդով>> ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը մասնավորապես նշել է. <<…որքան Երևանը մեծ ուշադրություն սկսի դարձնել եվրասիական ուղղությանը, որքան արագ ինտեգրվի ԵՏՄ-ին, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման համար…Երևանից է շատ բան կախված…Ռուսաստանը փոքր ինչ հիասթափված է Հայաստանի տատանումներից ու կասկածներից: Հայաստանը որոշակի պայմաններ է դնում Ռուսաստանի առջև, որոնք սկզբունքորեն կարելի էր նաև չդնել>>:


Չէ’, իրոք շատ եվրասիական ու ազգայնական է սույն պարոնը և մի բան էլ փորձում է մեղադրել Հայաստանին: Պատկերացնում եք Ռուսաստանը փոքր ինչ հիասթափված է Հայաստանից: Իսկ դու գիտես պ.Դուգին թե հայերը, Հայաստանը ինչքան են հիասթափված ձեզանից, թե որքան կուշտ ենք ձեր երկակի ստանդարտներից, ձեր երկերեսանի քաղաքականությունից, մեր թշնամուն զինելուց, նրան առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնելուց: Ինչքան ենք զզված մշտապես մեզ օգտագործելուց, մշտապես նվաստացնելուց և <<դարավոր բարեկամ ու դաշնակից>> հասկացությունը շահարկելուց ու ոտնահարելուց…


Մեկ այլ ռուսաստանցի հեղինակավոր քաղքագետ' Մոսկվայի <<Նովոստի>> լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովն էլ անդրադառնալով նույն խնդրին նշում է . <<Հայաստանի անդամակցությունը կարևոր էր նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը կասեցնելու տեսանկյունից: Երբ այդ խնդիրը լուծվեց, հետագա զարգացումները ընթացան իներցիայով, առանց հետաքրքրության, քանի որ Ռուսաստանի' Հայաստանին ինտեգրելու ցանկությունը մարտավարական բնույթ էր կրում' առանց ռազմավարական զարգացման, ինչին և մենք հիմա ենք ականատես դառնում>>:


Փաստորեն այն ինչ մասին մենք կռահում և բարձրաձայնում էինք ճիշտ էր…Ինչ է ստացվում' <<Մավրը կատարել է իր գործը, մավրը կարող է հեռանալ?>>, դա է դարավոր դաշնակցի ու բարեկամի վերաբերմունքը?...Հետո էլ ռուսները զարմանում են, որ աշխարհում իրենց ոչ մեկը չի սիրում ու վստահում: Հիմա էլ <<видите ли>>, քամակները մռմռում է, երբ հարավամերիկյան այցի ժամանակ ՀՀ նախագահը արգենտինական մամուլին տված հարցազրույցում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն առնչվող հարցին ի պատասխան հայտարարել է, որ հայ ժողովուրդը մտահոգ է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Բա ինչ էիք ուզում?...Ուզում էիք ուրախությունից տոնահանդեսներ կազմակերպեինք, հրավառություն տայինք?...


Ինչպես դուք եք նշում, որ. <<Մոսկվան շատ կցանկանար, որպեսզի Ադրբեջանը միանար այդ պրոյեկտին , քանի որ Ադրբեջանն այդ իմաստով շատ ավելի կարևոր է իր համար>>, ապա թողեք Ալիևը, ադրբեջանցիները ջերմորեն գրկեն ձեր հետույքը, նրանք դրան սովոր են և շատ են սիրում մարմնի այդ մասը գրկելը…


<<Широко шагает Азербайджан>>…դե արժեք իրար, կարևորեք իրար, բարի վայելում…

 

 

Ռոբերտ Մելքոնյան