Որևէ մեկիս համար, նույնիսկ եթե այդքան էլ ջերմ հայրենասեր չենք, այնուհանդերձ հոգու մեծ ցավ ու կսկիծ է հակառակորդիգնդակից կամ նրա պատճառով յուրաքանչյուր զոհված հայ զինվորի մահազդի մասին տեղեկանալը: Յուրաքանչյուր նման տեղտեկատվության հետևում մի կյանքիկտրված թել է, կիսատ մնացած երազանքներ, պլաններ, սերեր ... ցավ անասելի ցավ է, որ հոգեկանից ավելի ֆիզիկականի նման է նույնիսկ արտահայտվում ու ստիպում, որ համակարգչի դիմաց նստած աչքերդ լցվեն ու ձեռքդ դողա: Ամեն անգամ նման լուր կարդալուց ես անձամբ մտածում եմ' "Նրա փոխարեն կարող էի լինել ես, Նա իր կյանքը տվեց ինձ համար, որ ես ապրեմ խաղաղ ու ապահով": Սակայն միաժամանակ նաև այդ ապրումներն իմ մեջ ապրելու, պայքարելու, հաղթելու զգացումներն են ամրապնդում ու այդ ժամանակ ինձ համար այլևս կարևոր չէ, որ կան մեր երկրում օլիգարխներ ու պորճեր, ծիծակ ու գոլդ համարներով ճըռիվըռի անողներ, օրինախախտներ ... որ մի գյուղում շուն չի լինում: կարևորը ժողովուրդն է, հավաքականությունը, ազգային ու մարդկային մեր տեսակը, որ ապրել ու հասել է հազարամյակների միջով մինչև այսօր, ու դեռ հարատևելու է ցԵրկրորդ Գալուստ ու Դատաստանն Ահեղ: Ու հանուն այդ ժողովրդի, հանուն մեր ազգային հավաքականության արժի, որ շարունակենք պայքարն ու քննադատությունը նրանց, ովքեր չգիտեն նորմալ մարդավայել ու աստվածահաճո ապրելու արվեստը ու ձգտել սովորեցնել նրանց ամենապարզ օրենքից սկսելով' այն ինչ կուզես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց: Ցավ է յուաքանչյուր զոհված զինվորի մահազդ կարդալը, սակայն և գոնտեպնդող, որ քանի դեռ մեր ազգի մեջ կան անձնազահության պատրաստներ, ուրեմն ամեն բան չէ, որ կորած է ու վերջը լավ է լինելու:

 

 

Նարեկ Գաբրիելյան