ՙՙԲելառուսները նույն ռուսներն են, բայց որակի նշանով՚՚:
Այս խոսքերը պատկանում են Բելառուսի առաջին ու առայժմ միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի պաշտոնավարման 20 տարին լրացավ երեկ:

 


Լուկաշենկոն գերազանցել է անգամ սովետական ամենաերկարակյաց գենսեկ Բրեժնևի ռեկորդը:
Բարդ ու հակասական կերպար է Բելառուսի նախագահը, ով ռուսական բոլոր նախագծերի մասնակից է՝ սակայն սեփական ՙՙես՚՚-ով:

 


Նա սոցիալական արդարության որոշակի էլեմենտներ ստեղծել է՝ չեզոքացնելով իր բոլոր հակառակորդներին:
Արևմուտքում Լուկաշենկոյին համարում են Եվորպայի վերջին բռնապետ, հայրենիքում նրան անվանում են Բատկա, որը բելառուսերեն նշանակում է հայր:

 


Բատկային հաջողվել է ստեղծել առանձնահատուկ սոցիալական մոդել, որն ապահովում է կայունություն, բայց բելառուսական հասարակությանը զրկում է զարգացման ռեսուրսից:
Սակայան նույնիսկ Լուկաշենկոյի հակառակորդներն ընդունում են, որ նա հաղթանակ կտանի, եթե այսօր ընտրություններ լինեն:

 


Ինչքա՞ն նա կմնա իշխանության:
Շատերը կարծում են, որ մինչև այն ժամանակ, երբ Բատկային փոխարինելու գա նրա արտամուսնական զավակը՝ Կոլյան, ով ընդամենը տաս տարեկան է, բայց հորն ուղեկցում է ամենուր...

 

 

Սուրեն Սուրենյանց