Խեղճ գյուղացին այնքան զայրացած է,որ ինքն էլ չի չգիտի ում վրա թափի իր զայրույթը,ու թափում է մի մարդու վրա ով գնացել է ի սրտե նրանց օգնելու:Ես հավատում եմ որ մեր վարչապետը ամեն ինչ անելու է մարդկանց միջից այդ զայրույթը հանելու համար,և մարդկանց հոգսը թեթևացնելու համար:Այստեղ վատը այն է,որ վարչապետը փորձում է հասկանալ մարդու զայրույթը,պատճառը չնայած այն հանգամաքին որ այդ մարդը բղավում է իր վրա,իսկ մնացած մանր մունր չինովնիկները՝գյուղ նախարարա,մարզպետա,գյուղապետա բանա,փորձում են էտ մարդու բերանը փակեն յանիմ իրանք լավ են աշխատում ու էտ մարդը իզուր տեղնա բողոքում:

 

Տո հենց դուք եք է իրականում մեղավոր այ մանր չինովնիկներ,որ ժողովուրդը այդքան ջղայնացած, նեղացած ու հուսահատված է այսօր,քանզի ձեր արևին օգնում եք մարդկանց,պոպուլիստական խոսոտումներ տալիս,թե իբր մենք սա կանենք ձեր համար,բայց իրականում չեք էլ հասցնում տեղ մարդկանց բողոքները, խնդիրները,ու հետո կանգնում ասում եք դիմել ենք մերժել են:

 

 

Չեմ հավատում,դուք միայն տեղ եք հասցնում այն ամենը ինչը ձեզ ու ձեր ԽԾԲ-ին է անհրաժեշտ:Ես միշտ ասել եմ ՝մեկս մյուսին արժանի ենք,եթե ստորին օղակի չինովնիկը մտածի ժողովրդի մասին,ու ժողովրդի խնդիրները բարձրացնի և հետևողական լինի դրանց հանդեպ ապա վերին օղակները վստահ եմ,եթե ոչ սեփական ցանկությամբ,ապա հասարակութկյան պահանջից ելնելով կկատարեն իրենցից հասանելիքը մեր ժողովրդի համար:

 

 

Վազգեն Մկրտչյան