Տեղս չեմ գտնում, չգիտեմ ինչ ասեմ, նամանավանդ, որ չեմ ուզում հավատալ... Այսօր աչքովս ընկավ, մի գրառում, ով Կարեն Մկրտչյանի առողջական վիճակի մասին եզրահանգում էր արել, թե իբր Կարենը իր անունով հավաքված գումարները չի օգտագործել բուժման նպատակներով, այլ այդ ամենը ընդամենը խաղ է եղել... մի պահ սառեցի, այն, որ չգիտես, լացես, թե ծիծաղես, անցնես... Կայքերից շատերն էլ տարածեցին, այդ գրառումը և չգիտեմ արդյոք կա մեկը, ով փորձել է ճշտել Կարենից, թե այդ գումարները իրոք ինչ են եղել...

 

«Մենք չենք ճանաչում այդ գրողին,- ասել է Կարենի կինը: Թող ներկայացնեն իրենց խոսքերի ապացույցները, չի կարելի մարդու անվան հետ խաղալ: Բանկում հաշվեհամարի վրա դեռևս մնացել է 13-14 հազար եվրո, որը Կարենին անհրաժեշտ է հոկտեմբերին Գերմանիայում որոշ բուժծառայությունների համար, քանի որ բուժումը դեռևս լիովին չի ավարտվել»,- ասաց նա: Կարենի կինը այսօր aysor.am թղթակցի հետ զրույցում վճարման անդորրագրեր է ներկայացրել... խոսել փաստերով...

 


Ես շատ արագ ուզում եմ պարզվի ու մարդիկ վերջնականապես հասկանան, ինչ է տեղի ունեցել իրականում, որովհետև ոչ Կարենին եմ ուզում դատապարտել, քննադատել, ոչ էլ նրանց ովքեր գիշեր ու զօր փող են հավաքել, որ մարդը ոտքի կանգնի: Ով որ մեղավոր է պետք է պատժվի օրեքի ողջ խստությամբ, սկսած այդ կայքերի պատասխանատուներից, ովքեր զրպարտությունը նյութ են համարում ու կայք լցնում... շատ արագ ուզում եմ բացահայտվի. չգիտեմ, դա ով կանի, բայց պետք է շատ արագ բացահայտել, որ ոչ մարդիկ ովքեր իրենց վերջին գումարը տվել են Կարենի բուժման համար վատ չզգան և ոչ էլ Կարենը, ում մարդիկ սիրել են, վստահել..

 

 

Արթուր Հայրապետյան