Ներքրդական զարգացումներում հակասությունները գնալով խորանում են: Իրաքում ստեղծված իրավիճակի պայմաններում տարածաշրջանում քրդական ուժերի միավորումը, կարծես թե, պետք է սահուն ընթանար և նախկինում եղած հակասություններն էլ ինչ-որ կերպ հարթվեին: Սակայն իրականում գնալով դրանց միջև հակասություններն ու մասնատվածությունն ավելի ակնառու է ի ցույց դրվում վերջին օրերին: Մի կողմից Իրաքում երկու կարևոր քրդական քաղաքական ուժերի՝ «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քրդստանի հայրենասիրական միության» միջև են սրվում հակասությունները, մյուս կողմից էլ ընդհանրապես տարածաշրջանում այլ քրդական ուժերի կողմից է հակազդեցություն ի հայտ գալիս Բարզանիի դեմ: «Քրդստանի բանվորական կուսակցության» և Բարզանիի գլխավորած ՔԺԿ-ի միջև փոխադարձ մեղադրանքներն ու հակամարտությունը նոր թափ է ստանում, Թալաբանիի գլխավորած ՔՀՄ-ն էլ առանձին բանակցություններ է վարում Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, իսկ Սիրիայի ազդեցիկ «Ժողովրդավարական միություն» կուսակցության համանախագահ Ս. Մուսլիմն էլ, կարծես թե, չի ողջունում անկախության հանրաքվե անցկացնելու Բարզանիի նախաձեռնությունը:

 

 

Լևոն Հովսեփյան