Այնպես չէ, որ ՄՄ-ին անդամակցելու հաարցում մոլեռանդ կողմնակիցների թվին կարող եմ դասվել, ավելի շուտ նեյտտրալ եմ այս հարցում ու համարում եմ, որ եթե տարբերակ կա զերծ մնալու այս կամ այն հեղհեղուկ աշխարհաքաղաքական միավորին միանալուց, ապա այդպես էլ պետք է աանել, բայց եթե չկա, պետք չէ քաշքշել արջի ականջներից:


Ինչևիցէ, հետևելով մամոււլին, գնաալով ավելի ակնհայտ եմ տեսնում ԱՄՆ-ի ազդեցության գործակալների խլվլոցները ու այս հարցում առաջամարտիկների թվին կարելի է դասել 100%-ով ամերիկյան պրոյեկտ հանդիսացող Ազատ Դեմոկրատներին: ԱՄՆ-ի ու ԱԴ-ի կապն այնքան ակնհայտ է, որ ասենք փակ աչքերով է երևում. ԱԺ մտան Ժառանգության շալակին՝ ԱՄՆ դեսպանատան պռեսսի հաշվին, իրենց ողջ քաղաքական վեկտորն ու հռետորաբանությունը մեկին մեկ համապատասխանում է ԱՄՆ-ի քաղաքական վեկտորին Հայաստանում, ոչ մի անգամ չենք տեսել ու լսել մի թթու խոսք՝ ուղղված ԱՄՆ-ին:


Իսկ այսօր արդեն ամենաազատ ու ամենադեմոկրատ Քոքոբելյանը հայատարարում է, որ ՄՄ-ին անդամակցելը խոչընդոտ է դառնալու ԼՂՀ հակամարտությանը կարգավորման համար: Սա ասում է Քոքոբելյանը՝ նույն այն երկրի ազդեցության գործակալը, որի դեսպանը դեռ երեկ հայտարարում էր, որ Հայաստանը պետք է վերադաարձնի ազատագրված տարածքները: Իսկ մեկը լինի հարցնի այս ծպտված օլիգարխին, արդյո՞ք ինքը խոչընդոտ չի համարում ցանկացած կոնտեքստում հողերի վերադարձի մասին հայտարարությունները, թե՞ արցախի հայության ու համայն հայության կարծիքը 15-րդական է, իսկ այ ՄՄ-ացման պրոցեսսին տորպեդահարելը՝ սպեկուլյացիա անելով արցախյան հիմնախնդրի թեմայով ու Հեֆֆերնի հայտարարություններից հետո բերանը ջուր առնելը՝ առաջնային: Տխուր է մեր քաղաքական դաշտի վիճակը, շա՜տ տխուր:

 

 

Անդրանիկ Իսահակյան