Ուկրաինան հիմա կարծես այն փուլում է ինչ մենք 90 ականների սկզբին: Նրանք նոր են ազատվում խորհրդային բռնապետության սիմվոլներից.նոր են տապալել Լենին կոչեցյալի արձանները,իսկ այժմ էլ բնակավայրերի անուններն են փոխում,որոնք խորհրդային տարիներին կոմունիստների անուններով էին անվանափոխվել:

 

Դե մի 23 տարի ուշացել են,բայց դե լավ է ուշ քան երբեք: Ինչևէ լավ կլիներ,որ մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը և բարեկամ ռուս ժողովուրդը նույնպես լիարժեք անկախանային և խնամված պահելու փոխարեն տապալեին լենինի արձանները և դրանց փոխարեն երկիրը ողողեին Իվան Ահեղի,Պետրոս Մեծի,Նիկոլայ 2րդի և այլոց արձաններով,իսկ իրենց բնակավայրերը խորհրդային մնացուկ անուններից մաքրեին և ռուսական ազգային գործիչների անուններով անվանափոխեին:

 

Հ.Գ. Լենինգրադը լավ է գոնե անվանափախվել է իր իրական ,արժանավոր անունով՝հիմնադրի անունով,բայց հազարավոր բնակավայրեր և փողոցներ դեռ սպասում են իրենց հերթին:

 

 

Տիգրան Մկրտչյան