Մի բան է ծրագրել, և բոլորավին այլ բան՝ իրականացնել: Դեռևս 2 տարի առաջ բրիտանական զինվորական հրամանատարությունը ծրագրել էր՝ հավաքագրել, մարզել և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղել 100 հազարանոց «ապստամբական» բանակ. ռազմական պլանը, որը կրում էր «Հավաքագրել, զինել, մարզել» անվանումը, մշակել էր բրիտանական բանակի գեներալ Դևիդ Ռիչարդսը, դրա առաջնային թիրախը մայրաքաղաք Դամասկոսն էր:
Մինչդեռ ներկայում ականատես ենք լինում տրամագծորեն հակառակ արդյունքի. սիրիական հակակառավարական ուժերի շարքերում գործում են ավելի քան 700 տարաբնույթ խմբավորումներ, որոնք, բացի ընդհանուր հրամանատարությունից, անգամ ընդհանուր նպատակներ չունեն: Դրան հակառակ՝ Բաշար ալ-Ասադն անցել է հակահարձակման. սիրիական բանակի հերթական նպատակը Հալեպի ազատագրումն է, որտեղ վերջին օրերի ընթացքում բանակային ստորաբաժանումները կարևոր հաջողություններ են արձանագրել:

 

Կից նյութն՝  այստեղ

 

Արմեն Պետրոսյան