Ադրբեջանական vesti.az  լրատվական գործակալունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայք էջին, հայտնում է, որ այս գիշեր, հայ-ադրբեջանական սահմանային շրջանում կրակոցների հետևանքով վիրավորվել է մեկ շարքային զինվոր (Հասանով Նուրլան Ազեր օղլու, ծ. 1995թ.) և մեկ ենթասպա (Նագիև Անար Թալիբ օղլու, ծ. 1989թ.): Ինչպես հայտնում է կայքը, զինվորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ ենթասպայինը՝ կայուն ծանր:
Հ.Գ. Ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական կողմը ստացել է հուժկու հակահարված մեր քաջարի զինվորների կողմից: Տարօրինակ օրինաչափություն է. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՎ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԻՎԵՐՍԻՈՆ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՓՈՐՁ ՄԱՏՆԵԼՈՎ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ, ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՎ ԹՇՆԱՄՈՒՆ…

 

 

Վահե Մոսինյան