Ամեն անգամ երբ մեկն ու մեկը ֆեյսբուքում գրում ա արտագաղթելու իր մտադրության մասին, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնք էդ մարդուն ընենց են քննադատում, ասես էդ մարդը հանցանք ա գործել կամ պարտավոր ա ապրել Հայաստանում:


Ես չեմ հասկանում դա, չեմ հասկանում ինչու արտագաղթել ցանկացող մարդիկ պետք ա քննադատվեն կամ արդարանան?????? Ով ա ասել, որ եթե ծնվել ես Հայաստանում ու կրում ես հայկական անձնագիր ուրեմն դատապարտված ես մնալ Հայաստանում, դիմանալ զրկանքներին ու մեռնել Հայաստանում???????????
Ինչու են այդ մարդիկ կարծում, որ իրանք ունեն արտագաղթել ցանկացող մարդուց հաշիվ պահանջելու իրավունքը??????? Ինչու են էդ մարդիկ կարծում, որ եթե իրանք մնում են Հայաստանում, իսկ մեկը ուզում ա գնա, ուրեմն գնացողը իրանցից պակաս ա կամ պակաս հայրենասեր ա, ինչու են այդ մարդիկ մտածում, որ իրանք էնքան կան, որ իրանց իրավունք վերապահեն խառնվել էդ մարդկանց կյանքի մեջ, կամ իրանց երկար քիթը խոթեն այդ մարդկանց կենցաղի մեջ:


Երբ ենք մենք վերջապես հասկանալու, որ արտագաղթողները լավ կյանքից չեն արտագաղթում, որ ամեն մի արտագաղթող ունի իր անձնական ու առանձին դժբախտությունը: Երբ ենք հասկանալու, որ դժբախտություն ապրող ու դեռ մեծ տառապանքներ սպասող մարդուն պետք չի ավելի դառնացնել, դատապարտելով արտագաղթելու նրա որոշումն ու ստիպելով նրան արդարանալ, կամ պատասխան տալ իր որոշման համար????? Երբ ենք մենք հասկանալու, որ ամեն մարդ պետք ա ապրի միայն ու միմիայն իր կյանքով, որ իր երկար քիթը իրավունք չունի խոթի ուրիշի, անգամ իր ընտանիքի անդամի կամ հարազատի անձնական կյանքի մեջ, երբ ենք մենք հասկանալու, որ արտագաղթելու պատրաստվող մարդուն, պետք ա ոչ թե հարվածել այլ օգնել, նրա որոշումը ավելի անցավ դարձնելու ու թեթևացնելու համար???? Երբ ենք մենք հասկանալու, որ Հայաստանում ծնված լինելու ու հայկական անձնագիր կրելու հանգամանքը չի պարտավորեցնում մարդուն մնալ, տառապել ու մեռնել Հայաստանում?????????? Երբ ենք մենք հասկանալու, որ ամեն մարդ ինքն է միայն իրավասու որոշել իր ճակատագիրը, իր կյանքը, ու ընդունել իր որոշումները:


Հ.Գ
Ի դեպ ես էլ էսօրվա դրությամբ պոտենցիալ արտագաղթող եմ, չկա մի օր գոնե որ չմտածեմ այդ ուղղությամբ, չկա մի օր, որ չմտածեմ սպասվող զրկանքների ու դժվար կյանքի մասին, բայց Հայաստանում մնալն էլ արդեն ամեն օր իմ համար ավելի ու ավելի դժվար է դառնում, ու սոցիալական պայմանները չեն, որ մղում են ինձ այդ որոշմանը:

 

 

Կարեն Թովմասյան