Ուշագրավ սոցիոլոգիական հարցում է անցկացվել Միացյալ Նահանգներում Քվինիպեկսի համալսարանի կողմից, համաձայն որի՝ ԱՄՆ քաղաքացիները Երկրորդ աշխարհամարտից ի վեր երկրի վատագույն ղեկավար են համարել գործող նախագահ Բարաք Օբամային. վերջինի անունը նշել է հարցվածների 33%-ը: Օբամային հետևում է նրան նախորդած Ջորջ Բուշ Կրտսերը՝ 28% ձայներով:


Իսկ նույն ժամանակային սահմաններում լավագույն նախագահ է ճանաչվել Ռոնալդ Ռեյգանը, ով ԱՄՆ-ը ղեկավարել է 1981-1989 թթ.:


Փաստորեն, ըստ ամերիակացիների, ստացվում է՝ վերջին 14 տարիների կտրվածքով Միացյալ Նահանգները սահուն անկում է ապրում, ինչը չի կարելի ասել նրա աշխարհաքաղաքական մրցակից Ռուսաստանի մասին, որի նախագահի ժողովրդականությունն իր գագաթնակետին է հասել հատկապես վերջին 3-4 ամիսների ընթացքում:

 

 

Արմեն Պետրոսյան