Այսօր Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել նրան ու մաղթել երկա՜ր տարիների կյանք ու երկա՜ր տարիների աշխատանք՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում:

 

Չեմ ուզում ինչ որ «ամենալավ», «ամենաարդյունավետ», «ամենաազնիվ», «ամենաանկաշառ» և այլ նմանատիպ սուբյեկտիբվ կատեգորիաների մեջ խորանալ, պարզապես, կնշեմ մի քանի լուրջ բարեփոխում, որ տեղ է գտել բանակում և տեղ է գտել մեծապես (եթե չասեմ բացառապես) Օհանյանի շնորհիվ ու որոնք անձամբ ինձ ստիպում են հարգել ու մեծ պատկառանքով վերաբերգվել մեր պաշտպանության նախարարին:

 

- Միջանձնային հարաբերությունների կարգավորում ու զինվորի արժանապատվությունը նվաստացնող երևույթների դեմ պայքար

 

Երբ ես նոր էի գնացել ծառայության 2005-ի աշնանը, բանակում դեռ ողջ թափով գործում էր «զուգարան մաքրելու/մաքրել տալու» ու «զուգարանշիկների» ամոթալի երևույթը: Ասեմ ավելին, սա այնպիսի լուրջ խնդիր էր, որ ինքնին մեծապես նպաստում էր ոչ կանոնադրական միջանձնային հարբերությունների ծաղկամնն ու արմատացմանը:

 

Որոշ անբարեխիղճ սպաներ զուգարան մաքրելը կիրառում էին որպես շանտաժի ու զինվորների կոտրելու գործիք, իսկ որոշ տականք ժամկետայիններ դա օգտագործում էին ինքնահաստատվելու ու սեփական կարգավիճակը բարձրացնելու համար: Ասեմ ավելին, քիչ չէին դեպքերը, երբ միանգամայն անմեղ զինվորների գլխին սարքում էին այլ զինվորներ, որպեսզի «զուգարան» մտցնեն: Սա անխուսափելիորեն բերում էր վատառողջ ներքին մթնոլորտի, իսկ որոշ դեպքերում էլ ինքնախեղման ու ինքնասպանության դեպքերի:

 

Արդեն 2006 թվականին, այդ ժամանալ ԼՂՀ Պաշտպանության Բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի հրամանով, բոլոր զորամասերում ներդրվեց նոր շտատ՝ պայմանագրային հիմմունքներով զուգարանի ու բաղնիքի մաքրության պատասխանատուներ: Անձամբ ես դա չեմ տեսել, բայց ասում էին, որ անգամ մեր կողքի զորամաս կատարած այցի ժամանակ, Օհանյանի զորքի առաջ հայտարարել էր, որ զինվորները կարող են չկատարել սպաների կողմից հնչող՝ զուգարան մաքրելու վերաբերյալ հրամանները:
Ամեն դեպքում, հիմա՝ 8 տարի անց, այդ երևույթը կարելի է ասել ի սպառ վերացել է բանակից, ինչը չէր կարող դրական ազդեցություն չունենալ զինվորների բարոյահոգեբանական վիճակի ու կանոնադրական հարաբերությունների ամրապնդման վրա:

 

- Կանոնադրությունների բարեփոխում

 

Առաջ, զինվորական կանոնադրություններն այնպիսին էին, որ սպաներին գրեթե անսահմանափակ իշխանություն էին տալիս իրենց զինվորների հանդեպ, ինչը վատ սպայի պարագայում իսկական պատուհաս էր դառնում զինվորների համար: Հատկապես մտահոգիչ է կանոնադրությունների այն դրույթը, որր ցանկացած հրաման կարելի էր բողոքարկել միայն կատարելուց հետո: Եթե անգամ ակնհայտ սխալ ու ապօրինի հրաման լիներ, ապա ըստ ուստավի՝ այն չկատարողը ենթարկվում էր պատասխանատվության ու ամենևին էական չէ, որ այդ սպան էլ էր ենթակա պատասխանատվության:
Բացի դրանից, ըստ էության ոչ մի սպա մեծ հաշվով հաշվետու չէր ինչ որ մեկի առջև՝ կարգապահական տույժեր տալու առումով, ինչը միայն ավել էր սանձարձակ դարձնում ոչ կոմպետենտ սպաներին ու պարզապես վատ մարդկանց ու ավելի տհաճ դարձնում զինծառայությունը՝ ժամկետայինների համար:

 

Հիմա, կանոնադրության բարեփոխումներից հետո, այս երկու դրույթները այլևս չեն գործում ու ցանկացած կարգապահական տույժ, առավել ևս լուրջ տույժ պետք է մանրամասն հիմնավորվի սպայի կողմից: Դե իսկ ապրիորի ապօրինի ու սխաալ հրամանները կարելի է բողոքարկել մինչև կատարումը:

 

- Կոռուպցիայի դեմ պայքար

 

Անհերքելի է այն, որ բանակում կոռուպցիոն երևույթներ կան, սակայն պակաս ակնհայտ չէ, որ այն տարեցտարի նվազում է, իսկ հատկապես վերջին երկու տարում իրապես բեկումնային փոփոխություններ եղան, հատակապես զինկոմիսարիատների ու նորակոչիկների բաշխման մասերով: Հիմա ինչպես գիտեք նորակոչիկների՝ ըստ զորամասերով բաշխումը կատարվում է վիճակահանության միջոցով և առանց քաշքշուքի ու ես ում գիտեմ, ով առնչվել է այս նոր համակարգի հետ՝ բողոք չի ունեցել: Ասեմ ավելին, գիտեմ բազմաթիվ բողոքողների, ովքեր չեն կարողացել ոչ փողով, ոչ էլ ծանոթով իրենց երեխուն՝ իրենց ուզած զորամասում տեղավորել:
Իրավիճակը բարելավվել է նաև ռազմական բժշկության ոլորտում. գումարի դիմաց զորացրվելը, առողջ-առողջ հոսպիտալներում թրև գալը և այլ նմանօրինակ երևույթները իհարկե չեն վերացել, բայց էականորեն նվազել են:

 

Գրեթե բացառվել է նաև «Փող տուր, որ քո հասանելիք օտպուսկդ տամ» երևույթը, նորմալ գալիս-գնում են տղերքը:

 

- Զորքերի նյութատեխնիկական ու պարենային ապահովում

 

Էականորեն բարձրացել է զինծառայողների ապահովումը թե՛ սպառազինությամբ (չծավալվեմ, բայց շուտով հաճելի անակնկալ է սպասում մեր ամենասովորական զինվորին անգամ), թե համազգեստի առումով (նոր համազգեստի թե՛ որակը, թե արդյունավետությունը մի քանի գլուխ բարձր է), թե՛ սննդի առումով (սատկած գոմեշի միս էլ չեն տալիս ու սոված-ծարավ զինվոր չես գտնի):

 

- Սպայական կորպուսի բարեկարգում ու մաքրում

 

Որոշ բանակային սկեպտիկներ նշում են, որ վերջին տարիների ընթացքում բանակից դեռ մինչև պայմանագրի ավարտը իրենց կամքով դուրս են եկել մի քանի հարյուր սպաներ: Ասեմ, որ սա պարտադիր չի, որ վատ լինի: Ներքին աղբյուրներով գիտեմ, որ վերոնշյալ բարեփոխումների ընթացքում կազմաթիվ անբարեխիղճ սպաների առաջարկվել է առանց ավելորդ աղմուկի ու քաշքշուքի մաքրել բանակը րենց պիղծ ներկայությունից և այդ կերպով շատերը իրենց դիմումի համաձայն դուրս գալով՝ խուսափել են քրեական պատասխանատվությունից:

 

Մյուս կողմից, ամեն տարի ավելանում է կադրային սպաների թիվն ու տեսակարար կշիռը բանակում, ինչը չի կարող դրական չանդրադառնալ ինչպես սպայական անձնակազմի որակի, այնպես էլ կանոնադրական հարաբերությունների ամրապնդման համար: Արխաիկ երևույթներին էլ աստիճանաբար դուրս են մղում՝ տեղ տալով երիտասարդ ու պրոֆեսիոնալ սպաներին:
Եթե դեռ 8 տարի առաջ «օֆիցեռ» ասվածը միանշանակորեն որպես հայհոյանք ու վատ բան էր ընկալվում, ապա հիմա էլ այդպես չէ, հատկապես սահմանային դիրքեր պահող զորամասերում:

 

- Ոչ մարտական կորուստների նվազեցում

 

Թշնամու գնադակից զոհվողների թիվը մենակ անուղղակիորեն է կապված ՊՆ-ից ու բանակից, որովհետև ի վերջո դրանք ամբողջովին բացառելն ու զինվորների կողմից անվտանգության կաննոերին սրբորեն հետևելը երաշխավորելը տեխնիկապես անհնար է:

 

Իսկ այ ոչ մարտական կորուստների թվի համար պատասխանատվությունը առաջին հերթին ՊՆ-ի վրա է: Այստեղ էլ անհնար է մեկ օրվա մեջ բոլոր հարցրեը լուծել ու բացառել դրանք 70-80 հազարանոց բանակի դեպքում, բայց որպեսզի զգաք, թե ինչ աշխատանք է տարվել, միայն կասեմ, որ իմ ծառայության ընթացքում (2005-2007թթ), միայն ՊԲ-ում ավելի շատ ինքնասպանություն ու այլ տիպի ոչ մարտական կորուստ է եղել, քան ողջ ՀՀ ԶՈՒ-ում՝ վերջին 1,5-2 տարվա մեջ: Դե գումարեք հիմա այդ թվերին ՀՀ բանակային կորպուսների զոհերից ուցանիշը ու կհասկանաք, թե ինչ ահռելի աշխատանք է տարվել ու շարունակում տարվել:

 

- Բանակի՝ հանրային ընկալման փոփոխություն

 

Նենց չէր, որ առաջ մենք բանակը չէինք սիրում: Չէ, հայերը միշտ էլ բանակ ու զինվոր սիրող ազգ են եղել, բայց եթե առաջ մարդիկ սիրում էին պատերազմը հաղթած բանակը պատկերող ինչ որ վերացական պատկեր, ապա հիմա ազգիս մեծամասնությունը խորը վստահություն ու սեր է զգում այն բանակի հանդեպ, որ հենց հիմա կա ու հենց հիմա սահմանին է:

 

Սա գրագետ տեղեկատվական ու մասնագիտական քաղաքկանության արդյունք է, և ինչու ոչ, անձամբ Օհանյանի վաստակը սրա մեջ մեծ է, որովհետև նախարարը իր օրինակով ցույց է տալիս, թե որքան է մտահոգ բանակի հարցերով՝ նոն ստոպ զորամասեր այցելելով (ու դա չնայած նրան, որ նա մի ոտքը կորցրել է պատերազմի ժամանակ), ինչպես նաև սեփական որդիներին, ովքեր ՀՀ ԶՈւ սպաներ են, ոչ մի պրեֆերենցիաներ չտալով: Բացի դրանից, շատ գրագետ է վարվում բանակ-հասարակություն փոխազդեցության ու կոմունիկացիայի քաղաքականությունը, ինչի հաշվին էլ ավելի ու ավելի ամրանում վստահության ու հպարտության մթնոլորտը:

 

Մի խոսքով, ես ուզում եմ, որ Սեյրանը էլի մի 10-20 տարի լինի նախարար, որովհետև դեռ անելիք շատ կա ու ես ու վստահ եմ, ժողովրդի մեծ մասը վստահում ու հավատում է նրան ու րա վարած քաղաքականությանը:


Հ.Գ. Տարբեր «Բանակը սպանդանոց է», «Բանակն իրականում» տիպի բարբաջանքներ գրողներն ու նախաձեռնություններ կարող են հիմիկվանից ռադ լինել, որովհետև ես իրենց համարում եմ կամ խորապես մոլորվող դեմքեր, կամ էլ ազգային դավաճաններ ու լավ եմ անում:

 

 

 Կոնստանտին Տեր-Նակալյան