Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ էլեկրացանցերը 17 միլիարդ պարտք են կուտակել և եթե հոսանքի գինը 10% չթանկացնեն ոլորտը կկործանվի: Միաժամանակ ասում են, որ պարտքերի կուտակման պատճառը նաև ՀԷՑ-ի սխալ մենեջմենթն է: Մի կողմ դնենք այն փաստը, թե ինչու պետք է ՀՀ միլիոնավոր քաղաքացիներ վճարեն ինչ-որ մի մոնոպոլիստ մասնավոր ընկերության սխալ կառավարման համար: Հիմա միայն պարզ թվաբանության լեզվով եմուզում խոսել: Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում տարեկան մոտ 6 միլիարդ կվտ/ժ էլէկտրաէներգիա է արտադրվում/ծախսվում: Ստացվում է, որ մեկ տարի հետո ՀԷՑ-ը հավելյալ 24 միլիարդ դրամ գումար է ստանալու: Այսինքն իրենց 17 միլիարդ պարտքից 7 միլիարդ էլ ավել: Այդ դեպքում, թող հանձնաժողովը այս պարզ թվաբանությունը տեսնելով, խոստանա, որ մեկ տարի հետո հոսանքի գինը 4 դրամոհ կէժանանա: Ի'նչ կասեք, պարոն Նազարյան

 

 

Կարեն Քոչարյան