Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆ. Ռիկարդոնեն գնալուց առաջ ակնարկե՞լ է Էրդողանին: Առաջիկայում ամերիկացի դեսպանը հրաժեշտ կտա Անկարայում ԱՄՆ դեսպանի իր պաշտոնին, ուստի կարելի է արդեն որոշակիորեն բաց խոսել: Ռիկարդոնեն վերջին իր հարցազրույցն է տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում և կարելի է ասել «բաց» է եղել իր որոշ արտահայտություններում: Ամերիկացի դեսպանի հարցազրույցի թերևս ամենաուշագրավ նախադասությունը եղել է «Ես հավատում եմ, որ թուրքերը չեն հանդուրժելու բռնատիրության որևէ դրսևորում» արտահայտությունը: Դեսպանը սրանով ակնարկել է Թուրքիայում վերջին տարիներին դեպի ավտորիտարիզմ գնացող միտումների մասին և վարչապետ Էրդողանին՝ իր կուսակցության հետ հանդերձ:

 

 

Լևոն Հովսեփյան