Երբ մարդը Ուկրաինայում ծավալվող դեպքերի վերաբերյալ չեզոք դիրքորոշում ունի դա դեռ հասկանալի է,բայց երբ սկսում են հակամարտող կողմերից մեկին պաշտպանել՝անվանելով կողմերին խունտա,կամ անջատողականներ,արդեն անբնական է և անհասկանալի.եղբայրասպան պատերազմում կողմերից մեկին պաշտպանելը սխալ է և մեղմ ասած լավ բան չէ:

 

Ինչպիսի քաղաքական,քաղաքագիտական,ռազմական,իրավական տերմիններ էլ օգտագործեք,հիմնավորեք ձեր տեսակետը,մեկ է անհասկանալի է,որովհետև դրանք ընդամենը բառեր են,իսկ իրականությունը այն է,որ ուկրաինացիները և ռուսները իրար դեմ են պատերազմում,իրար արյուն են հեղում և իրար թշնամի են դառնում:

 

Նրանք ոչ թե մեկ արմատի երկու ճյուղ են,այլ՝մեկ ճյուղի երկու ցողուն.ուղակի սլավոն չեն,այլ՝ սլավոնական ընտանիքի երկվորյակ եղբայրներ: Երկու եղբայր ,երբ կռվում են նրանց լավը ցանկացողը ոչ թե կողմերից մեկին է պաշտպանում,այլ՝հաշտեցման կողմնակից է լինում:

 

 

Տիգրան Մկրտչյան