Թուրքիայում իշխանամետ ընկերություններն ակտիվանում են:


Օգոստոսի 10-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին թուրքական տարբեր սոցիոլոգիական ընկերություններն ակտիվ փուլում են: Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած MAK խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է հերթական հարցումների արդյունքները: Ավելի քան 8600 հարցվողների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ Էրդողանը առաջին իսկ փուլում կընտրվի նախագահ, քանի որ նա ստացել է հարցվածների 56 տոսկոսի աջակցությունը: Ընդդիմության միասնական թեկնածու Իհսանօղլուն ստացել է մոտ 34, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության կողմից առաջադրվող Դեմիրթաշը գրեթե 10 տոկոս ձայն:

 

 

Լևոն Հովսեփյան