Ես՝ Էլբակեան Էդգարս՝ որպես ներկա պահին ՀՀ շարքային քաղաքացի, ունեմ իմ անձնական, ոչ մասնագիտական կարծիքը հայ զինվորի վարքականոնի առանձին հարցերի առնչությամբ:


Ըստ այնմ՝ հայ զինվորը մասնավորապես իրավունք ՉՈՒՆԻ անելու ԸՆԴԱՄԵՆԸ երեք բան՝


1. դրժելու զինվորական երդումը, ի մասնավորի՝ չենթարկվելու հրամանատարության կարգադրություններին:


2. ռազմական գործողությունների ժամանակ բռնաբարելու հակառակորդի ցանկացած կարգավիճակով օժտված կանանց և աղջիկներին (անզեն մարդուց կարելի է խլել կյանքը, բայց ոչ պատիվը, որը նա չի կարող պաշտպանել):


3. ռազմական գործողությունների ժամանակ զբաղվելու թալանով և/կամ դիակապտությամբ: Նման գործողությունները բացառության կարգով արդարացվում են ռազմական ծայրահեղ կարիքից բխած անհրաժեշտությամբ: Նման օրինակ է ադրբեջանա-հայկական պատերազմի տարիներին ոչնչացված ադրբեջանցիների և ռուսների կոշիկների և այլ հանդերձանքի յուրացումը, որի սուր կարիքն էին զգում հայ զինվորները:

 

 

Էլբակեան Էդգար