Դեռ երեկ իրար ոխերիմ թշնամի ԱՄՆ-ն ու Իրանն այսօր արդեն նախանձելի արագությամբ վերածվում են զարմիկ-եղբայրների: Ինքնին հասկանալի է, որ այստեղ ամեն բան քաղաքական հերթական խաղն է ու շահերի ժամանակավոր համընկնումը, սակայն ամեն դեպքում փաստն ինքնին հետաքրքրական է ուսումնասիրելու համար: ԱՄՆ-ը մի կողմից ունենալով լուրջ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ այս պահին լավ է հասկանում, որ Իրաքում չի կարող այլևս կտրուկ գործողություններ իրականացնել:

 

Համաշխարհային հանրության, սեփական ներքին լսարանի դժգոհությունը կարող են եթե ոչ կործանարար, ապա գոնե խիստ վնասակար հետևանքներ ունենալ վարկանիշի ու հեղինակության մասով. հատկապես երբ օրըստօրե հասկանում է որ կայանում է ուժային բազմաբևեռ աշխարհի ռուսական կոնցեպցիան' անկախ այն հանգամանքից, թե ինչ սանկցիաներ է կիրառվում ընդդեմ վերջինիս կայացման: Ուստի իրեն պետք է այստեղ ամենակոպիտ ձևով արտահայտվելով' "սև գործն անող": տարածաշրջանում որևէ երկիր այս իմաստով անկարող է: Իր ձեռնասուն Սաուդյան Արաբիան նման ռեսուրսներ չունի. բացի այդ, լինելով սուննիստական երկիր, դեռ հարց է թե ինչ մասնակցություն ունի ԻԼԻՊ-ի ֆինանսավորման մեջ:

 

Միակ ռեալ ռազմական ուժ ունեցող երկիրը այս դեպքում Իրանն է, որը ունի երկու լուրջ առավելություն. ա. կրոնապետական երկիր է բ. շիիստական իսլամ դավանող երկիր է: Այսինքն, եթե գումարենք երկու առավելությունները, հավանականությունը, որ Իրանը կմիջամտի իրական է պարզ լույսի նման, գոնե միայն կրոնական դավանական տարբերությունները ու թշնամանքը հաշվի առնելիս: Թվում է բավական լավ "կուտ" է Իրանի համար. հանում ենք էմբարգոները, ազատ արձակում ձեռքերը ու թողնում, որ հոշոտի ԻԼԻՊ-ին: Հետո արդեն կլուծենք Իրանի հարցերը թեկուզև Դալլեսյան բարոյալքման և այլ մախինատորական մեխանիզմների ճանապարհով: Սակայն մյուս կողմից չպետք է թերագնահտել նաև Իրանին ու իրանական դիվանագիտությանը: Միամտություն կլինի մտածել, որ Իրանը այդքան հեշտ ու հանգիստ կուտի ամերիկյան "կուտը", որքան էլ այն լինի "համեղ":

 

Իրանն իր հերթին ունի իր շահերը. Հայտնի է, որ Իրանը տարածաշրջանային առաջին տերության կարգավիճակին է հավակնում և շիա իսլամի դավանող երկիր է ու դիմակայում է սուննի Սաուդյան Արաբիային եւ Քաթարին: իրանն իր դիրքերը կարող է կորցնել, եթե Իրաքում իշխանությունը վերստին անցնի սուննիների ձեռքը:Հետևաբար Իրանի համար կարևոր է շիիստական կառավարությանն աջակցել: Թեհրանը նաեւ փորձում է իր սահմանների մոտ կասեցնել «Ալ Ղաիդայի» եւ դրա աջակիցների հետ կապված վտանգները:

 

 

Նարեկ Գաբրիելյան