1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտեց 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը և պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։Գերմանիան վաղուց էր նախապատրաստվել պատերազմին և ստեղծել հզոր բանակ։

 

Դեռևս 1939թ.-ին, սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ այն ավարտել շատ կարճ ժամկետում, և վերացնել նրան որպես պետություն։Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն երկրի զինված ուժերը համապատասխան պատրաստության չբերվեցին, որի պատճառով պատերազմի սկզբում անհաջողություններ ունեցան։

 

Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ, թշնամուն հանձնեցին շատ տարածքներ։ Պատերազմի նախօրյակին հազարավոր սպաներ բանտարկվեցին, որից բանակը խիստ թուլացավ։ Խորհրդային պետությունը այս ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում ղեկավարում էր Ստալինը։ Նրա ձեռքում էր թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը։ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ՝ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար։ Ձևավորվեց դաշնակից երկրների հակաֆաշիստական խմբավորումը։

 

Նարեկ Կիրակոսյան