Այսօր ընդդիմությունը բողոքել է, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը ընդունվել է սահմանադրական եւ կանոնակարգային խախտումներով... Հետադարձ հայացք ձգեք: Այդ նույն Սահմանադրությունը 95-ին ընդունվել է շատ կասկածելի պայմաններում, երբ իշխանության էր այն ուժերից մեկը, որոնք հիմա բողոքում են... Այդ նույն Սահմանադրությունը փոփոխվել է 2005 թվականին՝ է­լի շատ կասկածելի պայմաններում, երբ իշխանության մաս էր կազմում այսօր բողոքող մեկ այլ ուժ... Այսօր բողոքողների մեջ կան նաեւ այլ ուժեր, որոնք ժամանակին համագործակցում էին այն կուսակցության հետ, որի դեմ այսօր բողոքում են... Սա շղթա է, որի ստեղծմանն ու ամրապնդմանը շատերն են մասնակցել... Եւ հիմա ասում են՝ այս ամենը դեռ իշխողներին կհարվածի... Բոլորիս է արդեն հարվածել այն ամենը, ինչ արվել է վերջին երկու տասնամյակներում...

 

 

Արմեն Դուլյան