Կարծեմ արդեն փաստ է, որ հոսանքի գինը թանկանալու է 4-5 դրամով, այսինքն՝ 10-15%: Սա իրականում աղետալի հետևանք է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու բյուջեի վրա, քանի որ հոսանքի նման թանկացման հետևանքով թանկանալու է ԱՄԵՆ ԻՆՉ՝ տեղում արտադրվող ապրանքներից մինչև ներկրվող: Հաշվի առնելով Հայաստանյան իրականության պարադոքսալ զարգացումները՝ կարելի է ակնկալել, որ միայն հոսանքի թանկացման հետևանքով ապրանքների և ծառայությունների ինֆլյացիան կկազմի 15-20%: Սա կարվի առանց որևէ հիմնավորման և բացատրության, ինչպես և այդ նույն կերպ թանկանում է հոսանքը: Ըստ իս՝ էլեկրաէներգիայի թանկացումը մի քանի անգամ ավելի կարիք ունի հասարակության հակահարվածին, քան ուներ տրանսպորտի սակագնի բարձրացումը: Հուսով եմ դեռ ՀՀ տարածքում բնակվող մարդիկ ի վիճակի են ոտքի կանգնելու, թեկուզ միայն այն պատճառով, որ սա մեծ հարված կհասցնի անմիջապես իրենց գրպանին: Դե մեզ տեսնեմ

 

 


Գոռ Գևորգյան