Լրիվ պատահաբար իմացա, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երկու որդիներն էլ ապրում են ստեփանակերտում: Ավելին, ինձ համար լրիվ անակնկալ էր պարզելը, որ եթե չեմ սխալվում, երկուսն էլ ծառայում են ՊԲ-ում...


Ասեմ, որ միշտ դրական կարծիքի էին Օհանյանի մասին, բայց այս տեղեկատվությունից հետո ինքը մի քանի աստիճանով էլ բարձրացավ: Ու հարցը նրանում չէ, որ այլ բարձրաստիճան պաշտոնյաների պես իր որդիներին չի կարգել տարբեր պաշտոնների ու չի բերել Երևանի տաքուկ անկյուններում տեղակայել: Համենայն դեպս ավագ որդին մարտական սպա է, ով սահման է պահում...


Չէ, դրանք թերևս կարելի է համարել ցանկացած արժանապատիվ մարդու ու իրական սպային հարիր բնական քայլ: Ինձ հատկապես դուր եկավ, որ օրինակ ես նոր եմ իմանում այդ մասին ու Օհանյանը չի շահարկում այդ գործոնը՝ որպես սեփական անձի փիառ գործոն:


Գնալով ավելի ու ավելի եմ հասկանում, թե ինչո՞ւ են իմ ճանաչած բոլոր նախկին ու ներկա զինվորները այդքան ջերմորեն ու պատկառանքով արտահայտվում Նախարարի մասին ու շատ ուրախ եմ, որ գոնե այս հարցում «խիյարը թարս չի բուսնել»:

 

 


 
Գեղամ Ասլամազյան