Մի անգամ Նապոլեոնը պահակակետերը ստուգելու ժամանակ հայտնաբերում է մի ժամապահի, ով դիրքում քնել էր: Կանոնադրությամբ և ռազմական դրության օրենքներով ժամապահը պետք է կանգներ դատարանի առջև, որից հետո գնդակահարվեր, քանի որ խղճմտանք չկա այն զինվորի հանդեպ, ով անամոթաբար քնելով դիրքում, դրանով իսկ իր ընկերների կյանքը վտանգի տակ է դնում: Ինչպե՞ս վարվեց Նապոլեոնը: Հրամայեց իսկույն ձերբակալե՞լ, տեղում դատ ու դատաստա՞ն տեսավ…


Նա ընդունեց անսպասելի որոշում. բարձրացնելով քնած ժամապահի գետնին ընկած հրացանը, այն գցեց ուսին և զբաղեցրեց հոգնած զինվորի կողմից թողնված դիրքը: Որոշ ժամանակ անց հերթափոխի համար ներկայացած սերժանտը տեսավ, որ ժամապահը քնած է, իսկ կայսրը աչալուրջ կանգնած դիրքում:


Նապոլեոնը որպես իմաստուն առաջնորդ հասկանում էր, որ «փոքրիկ կապրալի» մասին պատմությունը, ով կանգնել է ժամապահի կողմից թողնված դիրքում՝ փոխանակ վերջինիս գնդակահարելու համար պատժիչ ջոկատ կանչելու, մի քանի ժամից կայծակնային արագությամբ կտարածվի զորքով, իսկ մինչև հաջորդ առավոտ՝ ողջ Ֆրանսիայով:
Միթե՞ զինվորը կվարանի իր կյանքը վտանգի տակ դնել՝ այդպիսի հրամանատարի հետ մարտի գնալուց, և միթե՞ շարքային քաղաքացին կվարանի ապրել մի երկրում, որին նման առաջնորդ է ղեկավարում:

 

 

Մհեր Միրզոյան