Ես, տանել չկարողանալով Իսպանիայի հավաքականը և իսպանական ֆուտբոլը, հարց եմ ուղղում ֆուրիայի երկրպագու իմ ընկերներին, չեմ քննադատում, ուղղակի աչքիս տեսածը կասեմ հարցի տեսքով, դուք փորձեք ժխտել:


1. Սկսենք մարզչից, ես միշտ Դել Բոսկեին համարել եմ մեծագույն մարզիչ, բայց արդյոք նա 2010 թվականից արել է անհրաժեշտ աշխատանք Իսպանաիայի խաղը բարելավելու համար: 4 տարվա մեջ միայն երկու անուն է ավելացել աշխարհի չեմպիոնների կազմում, երկուսն էլ զիբիլ' Կոշտա, Ասպիլկուետա:


2. Բոլոր թիմերը արդեն ունեն հակախաղ Իսպանիայի համար, և Հոլանդը, և Չիլին հեշտությամբ հաղթում են ֆուրիային:


3. Ճիշտ եք համարում, որ ամբողջ ընտրական փուլում խաղում են Տորրեսը, Վիլյան, Լյորենտեն, բայց եզրափակիչ փուլում հմնական հարձակվողը դառնում է Կոշտան, ով թիմի հետ խաղալու փորձ չունի բացարձակապես: Եվ աջ պաշտպանի դիրքում խաղում է Ասպիլկուեատան, որ Չելսիի ձախողումների գլխավոր մեղավորներից էր, ինչի չի խաղում Ատլետիկոյի աջ պաշտպան Խուանֆռանը?, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց: Մի կողմ թողեք կասիլիասապաշտությունը, և չոր թվերով նայեք, թե ով էր լավագույն իսպանացի դարպասապահը այս մրցաշջանում, իհարկե Լոպեսը, ով ընդհանրապես չի հրավիրվել հավաքական:

Ցավում եմ ընկերներ, բայց ամեն ինչ օրինաչափ է !!!!!

 

Մաթոս Աբգարյան