Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից ինձ ամենաշատը հետաքրքրեց ՄՄ մտնելուց հետո մաքսատուրքերի վերաբերյալ նրա արած պարզաբանումները: Փաստորեն պարզվեց, որ մեր դալալներն ու չստացված ավտոսպեկուլյանտները քաշվեցին:


վարորդդներն ու թեմայի հետ առնչություն ունեցողները տեղյակ են, որ ինչ էս ՄՄ մտնելու շուխուռը սկսել ա, ակտիվորեն դրսից մեքենաներ են ներկրում, ովորովհետև խոսակցություններ կային, որ հունվարի մեկից ոչ ՄՄ տարածքից ներկրվող մեքենաների համար մաքսատուրքերը բարձրանալու է ու դառնա 25 տոկոս:


Էս լուրի ֆոնին մարդիկ որտեղից ասես փող էին ճարում, որ հասցնեն դեռ էժան ժամանակով ներկրեն, իսկ հետո՝ երբ թանկացնեն, արդեն թանկացվածի գնահաշվարկով վաճառեն ու գերշահույթ ունենալ:


Ու հիմա, ինչպես պարզվում ա, մարդիկ շտապել էին ու լավագույն դեպքում գերշահույթ չի ակնկալվում, որովհետև Սերժ Սարգսյանն ասեց, որ ձեռք է բերվել պայամանավորվածություն, որ կոնկրետ մեքենաների ու մի քանի այլ անվանում ապրանքատեսակների համար, մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է առնվազ 5 տարով և դա եղել է ՀՀ-ի բանակցային պահանջներից մեկը, որը բավարարվել է:


Այնպես որ, ով հույս ուներ սպեկուլյացիայի հաշվին մի քանի հազար դոլար ավել աշխատեր ամեն մեքենայի վրա, հիմա պետք է մտածի, որ մինուսով դուրս չգա, որովհետև իրոք չափից շատ մեքենաներ են ներկրել, ինչը չի կարող չազդել գնի անկման վրա:

 

 

Անդրանիկ Իսահակյան