Երկրորդական բաների ետևից ընկած, վատնում ենք մեր կյանքը' շատ անհրաժեշտ' մեր հայրենիքի համար: Երբեմն շնչահեղձ եմ լինում, երբ խոսում եմ ,,պատվավոր ազգայինների,, հետ: Կոկիկ հագնվելը սովորել են, մի քանի մեքենայի մակնիշ գիտեն և մի քանի հարց լուծող ծանոթ ունեն: Ապրում են դրսում, տաքուկ, միջոցառումներ են կազմակերպում ու բանական էքստազի ցոլքերում հանգած երևեկայության արգասիքներ են տալիս: Իսկ ո~նց են ծալվում մի քանի տեղից, երբ օտարազգի չինովնիկին տանում են հայկական օբյեկտի կաբինետ:


Այսօր մեկի հետ զրուցում եմ, ասում է, մենք Հայաստանի քաղաքացի չենք, մենք պիտի համայնքի հարցերից խոսենք: Զարմանում եմ: Ինչ հեշտ է հայ լինել, հայ լինելու անվան տակ կազմակերպություններ ունենալ, օգտագործել սեփական հետաքրքրությունների տարածման համար, բայց հայրենիքը թողնել հայրենակիցներին, Հայաստանցիներին:
: Մեկ ուրիշ պատկառելի ասել է Դավիթից զգույշ եղեք,այսինքն դավիթներից, որոնց նպատակը սեփական երկիրն է, այլ ոչ թե կարկառուն համայնքի ներկայացուցիչ լինելը:


Դնեպրոպետրովսկի մարզում երկու հակառակորդ խմբեր երկու գիրք-կատալոգ են հրատարակել ,,Դնեպրոպետրովսկի պատվավոր Հայերի,,: Հետո կանցնի ժամանակ, եկեղեցին չքնաղ, նորակառույց կանցնի ռուսականին, հայերն էլ կձուլվեն, կգնան, ու կմնան դրոշակակիր ներկայացուցիչները, կատալոգներում:

 

 

Դավիթ Վանյան