Ներկայացնում ենք մի քանի կարծիք' 2014 թ. Ֆուտբոլի աշխարհի
առաջնության մեկնարկային հանդիպման (Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1) ամենավիճելի դրվագի՝ ճապոնացի մրցավար Յուիչի Նիշիմուրայի նշանակած 11 մետրանոցի մասին:


Նիկո Կովաչ՝ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Եթե դա 11 մետրանոց էր, ապա Աշխարհի առաջնությունում ևս հարյուր 11 մետրանոց պետք է նշանակվի»:


Լուիս Ֆելիպե Սկոլարի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Այո, 11 մետրանոց կար. եթե մրցավարն այդպես է, որոշել, նշանակում է կար»:


Գարի Լինիկեր՝ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, BBC հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան. «Բարդ է ընտրել բրազիլացիների լավագույն խաղացողին՝ Նեյմարի և մրցավարի միջև: Սովորաբար տանտերերը մեկ մրցավարական աղմկահարույց որոշման իրավունք են ունենում, բրազիլացիները շատ վաղ օգտվեցինք իրենց իրավունքից»:


Դոննա Վեկիչ՝ խորվաթ թենիսիստուհի. «Այլևս երբեք սուշի չեմ ուտելու»:


Ուեսլի Սնեյդեր՝ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ. «Այնտեղ չկար 11 մետրանոց»:


Վեդրան Չորլուկա' Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ. «Ինչո՞ւ խաղալ: Գավաթը հանձնեք Բրազիլիային: Այդ մրցավարն անգամ անգլերեն չգիտի, ի՞նչ կարող էինք նրան ասել»:


Դարիո Սռնա' Խորվաթիայի հավաքականի ավագ. «Դա մրցավարական սպանություն էր: Այդ մրցավարն իրավունք չունի սպասարկել Աշխարհի առաջնության հանդիպումները»:

 

 

Սերժ Կանայան