Վերջին օրերին Իրաքում և Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցող հակաթուրքական գործողությունները, երբ մի դեպքում իսլամականները պատանդ են վերցնում թուրքական հյուպատոսության ողջ անձնակազմին, մյուս դեպքում իջեցնում են Թուրքիայի դրոշը, խոսում են ոչ թե կոնկրետ թուրք ազգի հանդեպ թշնամության, այլ ավելի շուտ Թուրքիայի ներկայիս իշխանության դեմ որոշ իսլամականների և նրանց կոորդինացնող ուժերի հակակրանքի վերաբերյալ...

 

Գործողությունները տեղի են ունենում հատկապես Գյուլեն-Էրդողան հարաբերությունների սրված լինելու ֆոնին, որը նշանակում է լարվածություն հատկապես ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև...

Իր հերթին Էրդողանը հասկանում է, որ իր թիկունքում դավադրությունների մի ամբողջ շղթա կա, ավելի շուտ նախազգուշական դավադրությունների, որոնք հետևանք են վերջին շրջանում գլխավորապես Արևմուտքի հետ Էրդողանի վարած քաղաքական կուրսի որոշակի անհամաձայնության...

 

 

Մուշեղ Խուդավերդյան