Կարծես թե Իսպանիայի թագավորի հրաժարականի "ոդիսականը" մոտենում է ավարտին:


Իսպանիայի խորհրդարանի ներքին պալատը ընդունել է թագավոր Խուան Կառլոս 1-ին դե Բուրբոնի հրաժարականը ընդունելու մասին օրենքը: Այն ընդունվել է 299 կողմ, 19 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


Ըստ սահմանադրության օրենքը կուղարկվի վերին պալատ' Սենատ, հաստատման համար:

 

Ռոբերտ Զաքարյան