Նոր վաստակավոր ցինիկ է ծագել մեր քաղաքական թատերաբեմում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այո՛, հենց ցինիկ, որովհետև այս մի չինովնիկն էլ կարծես թե որդեգրել է կոկորդիլոսի արցունքներ թափելով ժողովրդին ժաղրելու եղանակը:


Մի տեսնեք, թե ո՜նց է պարոնը երեք օր սուգ անում՝ որ իր հանձնաժողովը կանաչ լույս է տվել հոսանքի թանկացմանը, ինչպե՞ս է նա ափսոսում, որ ի վերջո ստիպված են եղել գնալու այդ խիստ բարդ, բայց միակ ճիշտ ու ամենափրկիչ քայլին:
Նենց էլ մի դերասանություն ա անում, որ մարդ մտածում ա, որ հեսա խոսքը պրծնի՝ հարակիրի է անելու աոթից ու ժողովրդի ակնկալիքները չարդարացնելու համար:


Այ չիպոլինոի Սենյոր Լիմոններ, իրոք որ մնացել ա մենակ օդի վրա էլ հարկ դնեք: Տո ինչի՞ մենակ օդի, գլխահարկ դրեք, ամեն ինչը թանկացրեք: Մինչև ե՞րբ, չեք ուզում հասկանաք մի պարզ իրողություն. նման թալանով մենակ դուք չեք, որ պատմության մեջ զբաղվել եք: ասեմ ավելին, ձեզնից շատ ավելի թույն ու խելացիներ են դա արել, բայց նրանց բոլորին միավորում է մի բան. երբ դանակը հասել է ժողովրդի ոսկորին՝ մորթել են: Է՞դ ա ուզածներդ, այ թալանչիներ:

 

 


Գեղամ Ասլամազյան