Չեմ հասկանում, Շանթ Հարությունյանը իր կողքը հավաքել է բացառապես գժի թուղթ ունեցողների՞: Էս Ռեմբոն հասկանո՞ւմ ա, որ հիմա ինքը իրա գլխին զոռով պռոբլեմ բերեց:


Իսկ Շանթի վկաները հասկանո՞ւմ են, որ հիմա պետք ա մոմ վառեն, որ սա Հայաստանն ու սա մեր ոստիկանությունն է: Հասկանո՞ւմ են, որ եթե նույն այդ ջահելը փորձեր նմանօրինակ ոչխարություն անել ԱՄՆ-ում, ապա հիմա մորգում կլիներ՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով:


Մարտի 1-ին ինձ սարսափացնում էր ոստիկանության կողմից դրսևորած չմոտիվացված ու կենդանական դաժանությունը: Հիմա ինձ զարմացնում է չմոտիվացված ու կենդանական ագրեսսիան, որով հագեցած է մեր մարգինալական ակտիվիստական դաշտը:

 

 Տեսանյութը՝  Araratnews.am

 

Գևորգ Ալեքսանյան