Ես էս "հրաշալի ՉՈՌյակի" տղաներին ու աղջիկներին, մի տեսակ, չեմ հասկանում: 12 կետանոց պահանջագիր գրել, էդ պահանջագրով հասկացնել, որ երկիրը, մթոմ, ձեռից գնում ա, որ էդ ամեն ինչը մենակ գործող իշխանության վզով ա (ինչքա՜ն արագ, չէ՞, մոռացվեց ՉՈՌյակի անդամներից գոնե երկուսի կոալիցիոն պանծալի անցյալը) ու գոնե մեկ տառով չպահանջել գործող իշխանությունների հրաժարակա՞նը: Քանի՞ կոպեկի բարոյականություն պետք ա ունենալ էս կարգի մանկապարտեզ խաղալու համար: Ու էսքանը հերիք չի՝ միտինգն էլ նշանակում են նոյեմբերի 42-ին: Մթոմ ժամանակ եք տալիս, որ ձեր պահանջներն իրականացվե՞ն, այ ոչ իշխանական մանչուկներ:

 

Լևոն Սարդարյան