Բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք մեր մեջ, մեր կողքին ապրող դավաճաններ, ուրացողներ, գողեր, մարդասպաններ, ներքին թշնամիներ, այլասերվածներ. և բոլոր ժամանակներում էլ, մարդիկ ասել են, որ այսպես շարունակվի երկիրը կկործանվի, մինչդեռ երկիրը դեռ կանգուն է, մեր կողքին, ապրող կարգին ու սրտացավ, մարդկանց շնորհիվ... Աստված էլ բեթարեն ազատի,- կասեր տատս... Խաղաղություն, ամենեցուն, շառից, փորձանքից հեռու...Մարդը ստեղծված է գործ անելու համար, և թող որ բոլոր գործերը ի օգուտ, ի բարորություն մեզ լինի, մեր կողքին, որ վերջիվերջո դավաճանների, մարդասպանների, գողերի ու ուրացողների հախից գանք...

 

 

Արթուր  Հայրապետյան