Չասված բառերի անձրևը թափվում է վրաս, լցվում ներս... Չեն հնչում, այլ ծանրանալով սաստկացնում են անձրևը,որ քշում-տանում է ինչ-որ բան, ինչին դեռ երեկ և երեկ չէ առաջին օրը հավատում էի, կյանքը սիրելու էլի մի պատճառ տեսնում ընկերության ու բարեկամության ուրախությոան մեջ: Նախորդ կյանքում ընկեր-ընկերուհի եղածին խոսք ասելու փոխարեն լռելուց առաջ հիշում եմ՝ Լռիր, եթե չես կարող ասել լռությունից ավելի ճշմարիտ ու գեղեցիկ բան... Պյութագորասին լսելով' հաճախ լռել է պետք: Եվ եթե մանր հարցերում փոքրիկ դադարը կարող է փրկել, մեծ հարցերում խորը լռություն պահպանելն է իմաստնությունը: Ընկերության, ազնվության եւ մարդկային էդ կարգի առաքինությունների մասին Լռությունից ավելի լավ բան ասել չկարողանալու համար լռում եմ : Դառը բառերի մանրամաղ անձրևը սաստկանում է: Բայց ոչինչ...

 

 

Կարինե Աշուղյան