Որքա՞ն կարելի է սպասել

 

Հայաստանը թևակոխել է իր նորանկախ պատմության մեջ ամենափակուղային և վատ իրավիճակ: Բոլոր ուղղություններով քաղաքական իշխանությունը ձախողում է: Իտեգրացիոն գործընթացներում սխալ կուրս, արտաքին քաղաքականության բոլոր քայլերում տնտեսական աճի հեռանկարի բացակայություն, գնաճ, սահմանին օրեցօր աճող զոհերի թիվ, աննախադեպ տեմպերի հասնող արտագաղթ և աղքատություն: Իսկ հասարակությունը նստած սպասում է՝ երբ է ի վերջո ռեժիմը վերջնականապես քանդելու մեր հայրենիքը:

Քաղաքական ընդդիմույունը միայն պահանջներ է ներկայացնում, կամ հերթական օրենքի նախագիծ՝ շատ լավ գիտակցելով, որ վերջինս մերժվելու է:

Որքա՞ն կարելի է սպասել, ե՞րբ եք ի վերջո քաղաքացուն հրավիրելու փողոց, ե՞րբ է այս ռեժիմը գիտակցելու, որ ամենակարող չէ, որ մեր ժողովուրդը հաղթող ժողովուրդ է,անգամ շնամում է պետք ցույց տալ, որ մենք հաղթող ժողովուրդ ենք:

 

 

Հովո Գեվորգյան