«Բժիշկը ասեց,որ ես հիմա ֆուտբոլ եմ նայում գնացեք հետո արեք»

"Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ": Այս տողերը Հիպոկրատի երդնան տեքստից մի հատված է:

Երդման տեքստը ընդունված բարոյական և դեոնտոլոգիական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները' բժշկական գործունեությունը սկսելուց առաջ:Սակայն, մեր օրերում կան բժիշկներ, ովքեր' չհետևելով երդման կետերին կամ, էլ չիմանալով, որ այն գոյություն ունի ծավալում են բժշկական գործունեություն: Շատ դեպքերում բժիշկը հրաժարվում է իր պարտականությունը կատարել գումարի բացակայության պատճառով: Սակայն, այսօր ավտոբուսի մեջ լսեցի, որ հղի կնոջը բժիշկը չէր սպասարկել անհեթհեթ պատճառաբանությամբ. «Բժիշկը ասեց,որ ես հիմա ֆուտբոլ եմ նայում գնացե'ք հետո արեք»: Այս ամենը, խոսում է'

7,5-ով կամ «կանաչներով» մի կերպ որևէ բժշկական բուհ ընդունված և ավարտած մասնագետի մասին:

Շիրակի մարզում արդեն սովորական է դարձել. հղի կնոջը,կամ չեն սպասարկում, կամ էլ շատ վատ են մատուցում բժշկական ծառայությունները :

 

Նարեկ Կիրակոսյան