Հայաստանն ու Արցախը մեկ պետություն են, բայց Արցախը Հայաստանի մարզ չէ: Իրականում Արցախն ավելի կայացած միավոր է քան Հայաստանի ցանկացած մարզ, Արցախում կա պետական մտածողություն, որ Հայաստանում դժվար թե հնարավոր լինի գտնել գոնե մարզպետարանների, քաղաքապետարանների ու գյուղապետարանների մեծագույն մասում: ՀԻՄԱ ԲԵՐԵՄ մի օրինակ, որն ուղղակի ցնցել է ինձ. Պարզվում է Արցախի նախագահի հրամանով երիտասարդության հարցերի և մշակույթի նախարարությանը կից ստեղծված է 7 հոգանոց գեղարվեստական խորհուրդ, որի առաքելություն է Արցախում կազմակերպվելիք միջոցառուներին հավանություն, կամ մերժում տալը:

 

Այսինքն, եթե ուզում ես մշակույթային միջոցառում անել հայկական երկրորդ պետության տարածքում, ապա պետք է ծրագիրն անցնի այդ հանձնաժողովով: Ինչպես արցախցիներն են ասում' բա չտեսնենք, թե ինչ են ուզում մեր երեխաներին ու մեր հասարակությանը հրամցնել? Ի դեպ' եթե հանձնաժողովն ասում է ՈՉ, ապա հարցն այլևս չի էլ կարող քննարկվել այլ մակարդակներում: Այսինքն, եթե նման ԱՆԱՉԱՌ մի հանձնաժողով էլ լիներ Հայաստանում, ապա Արմենչիկը հաստատ մենահամերգ չէր տա ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, կամ Թաթուլն ու Սպիտակցի Հայկոն չէին դառնա մի ամբողջ սերնդի կուռք, ինչպես որ կար ժամանակին: Սովորել է պետք ոչ թե եվրոպացիներից ու ամերիկացիներից, այլ' արցախահայությունից:

 

 

Զոհրապ Յեգանյան