Համառորեն որոշել էի չգրել Միկոյանի արձանի մասին՝ չդիմացա….Էլի զիջեցի, ինչպես Կոնչիտայի օրոք…Բնավորություն է, երբ արդեն զգում ես, որ զզվեցնում են և հասցնում աբսուրդի թատրոնի, էլ չես դիմանում…Սիրտդ պայթում է, ուղեղդ վառվում՝ ու ստպված զիջում ես…


Ես չեմ հասկանում ինչ մի կարևոր, սկզբունքային հարց է Միկոյանի արձանի տեղադրումը, որ իշխանություններն այսքան հետևողականորեն ուզում են անպայման տեղադրեն: Գուցե հայ ազգի փրկության, Հայրենիքի հզորության հարցը կախված է այդ արձանի տեղադրումից?...Ինչ է Երևանի ավագանու համար այլ կարևոր, կենսական խնդիրներ չկան Երևանում?...Թե ինչ-որ մեկին ի վերուստ հայտնություն է եկել երազում, մենք չգիտենք:


Իսկ իմ կարծիքով, առհասարակ պետական պաշտոնյաներին, կուսակցական-քաղաքական գործիչներին, ապարատչիկներին արձան դնելը միանաշանակ սխալ է: Եթե իհարկե լուրջ, ազգանպաստ, հայրենասիրական արարքներ կամ հերոսություն չեն արել: Քանի որ, շատ հաճախ, հետագայում իրավիճակների փոփոխության դեպքում սկսվում է արձանների ապամոնտաժման անշնորհակալ գործը: Այնպես որ, այդ պաշտոնյաներին իրենց աշխատանքային պարտականությունը կատարելու համար հայտնի, տաղանդավոր գրողների, երգահանների, նկարիչների, պատերազմի հերոսների հետ նույն հարթության վրա դնելը հանցագործության նման մի բան է:


Ու հիմա մենք ՙՙ լուրջ ՚՚ դեմքերով, մեզ դրել ենք Բարձրյալի տեղը և գրամներով կշռում ենք ինչ-որ մի խորհրդային չինովնիկի դրական և բացասական արարքները…Գուցե ժամանակն է ավելի լուրջ գործերով զբաղվել?...
Իմ կարծիքով Միկոյանի արձանի տեղը Կոմիտասի անվան այգում է՝ Պանթեոնում…

 

 

Ռոբերտ Մելքոնյան