Ռուսաստանի տնտեական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Բաքվում հանդիպել է իր գործընկեր Շահին Մուսթաֆաևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը անցյալ տարի աճել է շուրջ 10 տոկոսով: Ուլյուկաևը եղել է Սումգայիթ քաղաքի Տեխնոպարկում և ծանոթացել այնտեղ գործող ձեռնարկությունների աշխատանքի հետ: Ուշագրավ է Շահին Մուսթաֆաևի հայտարարությունը, համաձայն որի մոտակա 5-6 տարիների ընթացքում Ադրբեջանը մոտ 18 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու Ռուսաստանում:

 

 

Սարգիս Ասատրյան