Ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, մայիսի 28-ի գիշերը ԼՂՀ շփման գծում բբադրջանները հերթական դիվերսիոն գործողության փորձն էին արել ու տալով զոհեր՝ նահանջել էին: Ցավոք սրտի, մենք էլ ունեցանք մեկ զոհ և մի քանի հոգի էլ վիրավորվեց:


Էսօր նյութերը թերթելուց նորից տեսա էն նյութը, որում պատմվում էր, որ մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր այդ մարտի արդյունքում վիրավորված ըտղերքին, ովքեր հիմա պառկած են Մուրացանում ու մտքովս մի բան անցավ:


Ասում եմ Սեյրանը այցելել ա՝ լավ ա արել, առավել ևս, որ իր ենթաականերն են, բայց ինչի՞ պետք ա մենակ նախարարն ու էդ տղերքի ծնող-հարազատների համար կարևոր լինի էդ տղերքը ոնց լինելը ու ինչո՞ւ մենք նրանք պետք է այցելեն տղաներին:


Մենք անընդհատ ասում ենք, որ հալալ ա էն տղաներին, ովքեր սահման են պահում՝ երբեմն էլ իրենց արյան ու կյանքի գնով: Մենք միանշանակորեն հերոս ենք համարում (ու ճիշտ ենք անում) նման մարտրում զոհվող լուսահոգի տղաներին: Իսկ ո՞վ ասեց, որ ողջ մնացողները հերոսներ չեն ու իրենք ավելի պակաս են արժանի ուշադրության այն հասարակության կողմից, որի անդորրը հսկելիս իրենք արյուն են թափել:


Ի վերջո, խոսքը միայն այս դիվերսիոն գործողության արդյունքում վիրավոր տղերքի մասին չէ, այլ առհասարակ: Ասում եմ, կարելի ա մի գեղեցիկ ավանդույթ ձևավորել, նոր մշակույթ մտցնել մեր հասարակության մեջ. այ ոնց ենք գնում օդանավակայան՝ դիմավորելու մեր հավաքականի տղաներին, կամ ասենք ինչ որ աստղի, ով վերադառնում ա ինչ որ երաժշտական մրցույթից, կամ էլի ինչ որ նման դեպք, կարելի ա ասենք գնալ ու այցելել սահմանի վրա վիրչավորվող մեր զինվորներին:


Վերջիվերջո, անձամբ ինձ համար նրանց թափած արյունն ավելի փոքր արժեք չունի, քան ասենք ինչ որ սպորտային-մշակութային իրադարձության ժամանակ գրանցած հաջողությունը: Մյուս կողմից, շատ եմ կարևորում, որ տղաները տեսնեն, որ իրենք հենց այնպես չի, որ արյուն են թափում ու իրենց թիկունքում կենդանի մարդիկ են, ովքեր գնահատում են նրանց արածը:


Չգիտեմ ով՝ ոնց, բայց մենք էս քանի օրը մի նման այց կկատարենք

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան