...և չի մնա էլ ոչինչ


Քսաներորդ դարը նախանշվեց երեք համաշխարհային պատերազմներով: Առաջին երկուսի մասին շատ է գրվել, նրանք իրենց մնայուն արձագանքն են գտել մշակույթի տարբեր ոլորտներում ևս: Երրորդի մասին քիչ է գրվում և դա ոչ միայն այն պատճառով, որ այն դեռևս չի ավարտվել/ինֆորմացիոն գլոբալ պատերազմները չեն ավարտվում/ , այլև այն, որ կարծես չի գիտակցվում նրա' կատարված փաստ լինելը: Չգիտակցելու պատճառներից մեկն էլ այն է, որ երրորդ համաշխարհայինն իր բնույթով արմատապես տարբերվում է նախորդ երկուսից, հանրությանը ծանոթ մյուս պատերազմներից ընդհանրապես: Երրորդ համաշխարհայինը ինֆորմացիոն պատերազմն է, որին բոլորովին այլ դեր է վերապահված համաշխարհային զարգացումների ընթացքի վրա և որն այդ դերը ակտիվորեն իրականացնում է: Առաջին համաշխարհայինն ավարտվեց մարդկության դարավոր երազանքներից մեկի' սոցիալիստական համակարգի ծնունդով:

Երկրորդի ավարտը նշանավորվեց այսպես կոչված սոցիալիստական լագերի ձևավորմամբ: Շարունակվող երրորդը, որ առաջին ինֆորմացիոն պատերազմն է, բնույթով' համաշխարհային, փայլուն կերպով կատարել է ռազմավարական առաջին խնդիրը' փլուզել Խորհրդային Միությունն ու սոցիալական լագերը և տենդագին շարունակում է իրականացնել երկրորդը' կապիտալիզմի ամերիկյան մոդելի արմատավորում մնացած աշխարհի վրա: Ուկրաինայում սկիզբ առածը, սակայն, եկավ ապացուցելու, որ ինֆորմացիոն գլոբալ պատերազմն էլ փաստորեն անարյուն չի լինում: Զարգացումների նման ընթացքը ամրագրու՞մ Է, արդյոք, կապիտալիզմի վերջնական հաղթանակ և սոցիալիզմի վերջնական պարտություն' մեր օրերում այնքան-այնքան փոքրացած այս հինավուրց երկրագնդի վրա: Թե՞ կլինի հակառակը: Կարծում եմ, Ուկրաինական ֆորսմաժորը, այն էլ ՄՄ ձևավորման նախաշեմին շատ առանցքային հարցերի է պատասխանում:


Հ.գ. Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ: Ե. Չարենց

 

 

Ջոն Կարապետյան