Առաջարկում եմ, ինչպես ասում է ՀՀԿ խոսնակը Միկոյանի արձանի թեմայով՝ "նիհիլիզմով չտառապել" եւ միանգամից բացել Երեւանում "անհայտ հայ չեկիստի" հուշարձանը, որն անձամբ գնդակահարել է Չարենցին, Բակունցին, Թոթովենցին, շատ այլոց՝ անմեղներին ու մեղավորներին: Ասում են, նա էլ ունեցել է ոչ միայն բացասական, այլեւ դրական գծեր, որոնք պետք է հաշվի առնել: Օրինակ, իր ընտանիքի լավ հայր է եղել, այգի է մշակել, հարեւանների մեջ հարգանք է վայելել, եւ նույնիսկ գնդակահարվելուց առաջ Բակունցին թույլ է տվել մի ծխախոտ ծխել: Ինչո՞ւ ենք մենակ բացականը տեսնում:

 

 

Հրանտ Տէր-Աբրահամեան