Երբ ասում են, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշ ընտրված անմոռուկ ծաղիկը չեն հավանել, հասկանում եմ ու ընդունում, որովհետև հավանել-չհավանել եզրույթները սուբյեկտիվ ընկալումների դաշտից են: Բայց երբ որպես լոգոտիպի ձախողված լինելու հիմնական արգումենտ բերում են փաստը, որ այն նոր չէ և տարբեր կազմակերպություններ, կամ նախաձեռնություններ նմանօրինակ լոգոտիպեր առաջներում օգտագործել, կամ մինչև օրս օգտագործում են, մի փոքր չեմ հասկանում: Ժամանակակից աշխարհում, երբ դիզայնով ու տարբերանշանների պատրաստմամբ միլիոնավոր մարդիկ են զբաղվում, պրակտիկորեն անհնար է ստեղծել մի լոգոտիպ, որի նմանակը, կամ նրան շատ դետալներով նման տարբերակը գտնելն անհնար լինի:


Սրանում համոզվելը բարդ չէ: Ինքներդ հնարեք մի լոգոտիպ և այն որոնեք google որոնողական համակարգում: Վստահ եմ՝ նույնիսկ ձեր ամենակրեատիվ լուծումը մինիմում 20 նմանակ կունենա:

 

 

Արամ Անտինյան